Ալեն Սիմոնյանը տեղյակ չէ կառավարության կառուցվածքի մասին նախագծում կատարվող փոփոխություններից

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը տեղյակ չէ կառավարության կառուցվածքի մասին նախագծում կատարվող փոփոխություններից: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ տեղյակ է միայն, որ ամեն ինչ արվում է՝ հաշվի առնելու համար յուրաքանչյուր մտահոգություն:

«Հնարավորություններից ելնելով՝ մենք միշտ ականջալուր ենք եղել բոլոր քննադատություններին ու մտահոգություններին»,- ասաց Ա.Սիմոնյանը՝ հավելելով, որ չի կարծում, որ շատ մեծ տարբերություն կլինի մամուլում հայտնված նախագծի տարբերակից:

Ա.Սիմոնյանը համաձայնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ, որ կառավարման համակարգն ուռճացված է. «Ուռճացվածությունն իրոք կա, այդ փոփոխությունները շուտով կլինեն»:

Թե ինչո՞ւ մինչ օրս փոփոխություն չի եղել, Սիմոնյանը հիմնավորեց նախկինում օրենսդրական նախաձեռնությունների անցկացման դժվարությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031