
Երուսաղեմում առաջին ձյունն է տեղացել վերջին չորս տարվա ընթացքում

Երուսաղեմում նախօրյակին առաջին ձյունն է տեղացել վերջին չորս տարվա ընթացքում, քաղաքում, իսրայելական չափանիշներով, իսկական ցուրտ է հաստատվել՝ մինուս երկու աստիճան։
Ynet պորտալը հունվարի 17-ին հրապարակել է մի տեսանյութ, որտեղ երեւում է, որ սառնամանիքն ու ձնատեղումը չեն կանգնեցրել նախօրյակին Լացի պատի մոտ աղոթել ցանկացող իսրայելացիներին:
Տաքանալու համար նրանք շուրջպար են բռնել Պատի դիմաց, որը նրանց աչքի առաջ ձյունով էր պատվում: Երուսաղեմի բնակիչները լուսանկարներ են զետեղում սոցցանցերում: Նրանք ձնագնդիներ էին սարքում եւ ուրախանում ձյան փաթիլներով, որը չէր եղել 2015 թվականից ի վեր:
Ձյան ծածկույթն առայժմ պահպանվել է Քեբրոն լեռան վրա եւ Գոլանի բարձունքների շրջանում: Իսրայելացիներից շատերը ձյուն տեսնելու հույսով ուղեւորվել են դեպի Գոլանի բարձունքներ եւ Վերին Գալիլիա: Ինչպես հայտնում են տուրօպերատորները, հունվարի 17-18-ին այդ տարածաշրջանի հյուրանոցներում վաճառված են բոլոր տեղերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: