2019թ․ ռուս–թուրքական հարաբերությունների առանցքային թեմաներից մեկը կլինի վիզային ռեժիմի փոխադարձ չեղարկումը։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում Թուրքիայի նորանշանակ դեսպան Մեհմեթ Սամսարը։
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
«ԱԺ նորաթուխ փոխխոսնակ Լենա Նազարյանը լրագրողներին ասել է, որ հեռախոսով տեսագրվող հարցազրույցներ չի տալու։
Վարդան Օսկանյանի ԱԳ նախարար աշխատած տարիներին ԱԳՆ խոսնակ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վլադիմիր Կարապետյանը առաջիկա օրերին պաշտոն կստանա ԱՊՆ-ում:
Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար է նշանակվելու Հակոբ Վարդանյանը, ով 2018թ. հունիսի 5-ից զբաղեցնում է նախարարի տեղակալի պաշտոնը:
Հունվարի 22-25-ը կմեկնարկի դավոսյան հայտնի տնտեսական ֆորումը, որին մասնակցելու է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Սույն թվականի հունվարի 17–ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 39– րդ Կանոնի համաձայն որոշել է միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյանի գործով եւ ցուցում է տվել Հայաստանի կառավարությանը շտապ կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն՝ համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների՝ այդ թվում տրանսլյումինալ դրենավորման մեթոդի կիրառմամբ:
ՀՀ հաշվեքննիչ պալատի փոխնախագահ, նախկին ՀՅԴ–ական պատգամավոր Արա Նռանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:
Վեդիի բժշկական կենտրոնի (ԲԿ) նախկին ղեկավար, վիրաբույժ Մելքոն Տալոյանը բողոք է ներկայացրել մարզպետի դեմ՝ աշխատանքից իրեն ազատելու հրամանը բողոքարկելու նպատակով:
«Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստել» ձևակերպման ներքո կարելի՞ է տեղավորել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները՝ հարցին, Սթրոնսկին պատասխանել է՝ ոչ: «Իմ կարծիքով՝ այդ պայմանավորվածությունները չեն քննարկվել, քանի որ ըստ էության Դուշանբեում այդ պայմանավորվածություններին փոխարինող որոշում է կայացվել, և դա աշխատում է՝ հաշվի առնելով ներկայիս իրավիճակը շփման գծում և սահմանին»:
Աշխարհով մեկ անազատ երկրներում ապրող մարդիկ սկսել են ընդդիմանալ իրենց երկրների բռնապետ ղեկավարներին: Այս մասին, ըստ «Ամերիկայի ձայնի»՝ հինգշաբթի հրապարակված նոր զեկույցի մեջ հայտարարում է միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը:
Լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակը հայտարարեց, որ նիստում քննարկել են արտաքին և ներքին քաղաքականությանն առնչվող հարցեր:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ-EBRD)` 2018 թվականին 38 պետությունում կատարած ներդրումային ծրագրերի պորտֆելը կազմել է 7 մլրդ եվրո: Ամենից շատ ներդրումը կատարվել է Թուրքիայի տնտեսությունում:
ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը կուսակցության ղեկավարի պաշտոնից հրաժարական չի տալու:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուլուզի ռազմակայան կատարած այցի ընթացքում խոստացել է ցատկել պարաշյուտով:
Մեծ Բրիտանիայի բնակիչների մոտավորապես 56 տոկոսg այժմ դեմ կքվեարկեր Եվրամիության կազմի8 երկրի դուրս գլուն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայից ԱՄՆ-ի զորքերը դուրս բերելու հայտարարությունից հետո Սիրիայում նոր իրավիճակ է ստեղծվել, որում Թուրքիան առաջնային դերակատարում է ձգտում ստանձնել:
«Ստեփան Գրիգորյանի ներկայացուցիչը դատական նիստին չէր ներկայացել և խնդրել էր, որպեսզի այն հետաձգվի, քանի որ այլ դատարանում գործ ուներ։ Ես, իհարկե, չառարկեցի»,- ասաց Գ. Բեքմեզյանը։
Օրերս Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, թե կառուցվածքային փոփոխությունների արդյունքում թվով 128 աշխատակիցներ ազատվել են աշխատանքից:
Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոնի նստավայրում այսօր տեղի ունեցավ Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը՝ ընդդեմ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ, և Ռ. Քոչարյանի պաշտպանական խմբի կողմի ներկայացված միջնորդությունը՝ կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հունվարի 21-ին կկատարի առաջին պաշտոնական այցը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 18-ին որոշում է կայացրել բավարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը՝ կալանքը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ:
«Իհարկե, նայել եմ, արտաքին քաղաքական ելույթները՝ նույնպես։ Կարող եմ ասել, որ ճնշող մեծամասնության մոտ կա սիրողականություն՝ շաղախված մեծամտության հետ. անտեղյակություն, մեծամտություն և սիրողականություն։
ՆԱՏՕ-ի 29 պետությունների պաշտպանության նախարարների հանդիպումը փետրվարի 13-14-ին կանցկացվի Բրյուսելում:
Վրաստանը չի պատրաստվում հրաժարվել Ռուսաստանից Հայաստանին գազի մատակարարման տարանցորդի դերից:
Ճապոնիայում առնվազն 40 երեխա է հոսպիտալացվել շմոլ գազից թունավորվելու ախտանշաններով, որը տեղի է ունեցել երկրի Օսակայի պրեֆեկտուրայի տարրական դպրոցներից մեկում բռնկած հրդեհի հետեւանքով։
ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան ներկայացուցիչները հանդիպում են անցկացնում Ստոկհոլմի արվարձանում:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե չի առարկում Միութենական պետությունում միասնական արժույթի ստեղծմանը, որը չպետք է լինի ռուսական ռուբլին։
«Ամեն դեպքում, եթե գործող օրենքները լինեն շատ լավ կամ վատ, միշտ էլ իշխանությունը կարող է, օրինակ՝ Սամվել Մայրապետյանի գործի նմանության այլ գործերում, գնալ մեղադրվող անձին ընդառաջ և փորձել ապահովել նրա բուժումը։ Իհարկե, մենք չունենք հստակ կարգավորումներ, այս հարցում համաձայն եմ պարոն Բաղդասարյանի հետ։
Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Սարգսյանն այսօր այցելել են ԱՄԷ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն։ Հանրապետության նախագահը ծառ է տնկել դեսպանատան բակում։