![](/banners/BeFunky-design.jpg)
ՀՀԿ-ն վաղը ԳՄ նիստ կանի, որը կվարի Սերժ Սարգսյանը
![](https://168.am/wp-content/uploads/2017/02/HHK-600x350_640x420.jpg)
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վաղը Գերագույն մարմնի նիստ կանի։ Այս մասին 168.am-ին հայտնեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը։
Նիստը, որը կմեկնարկի ժամը 18։00-ին, վարելու է ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Մեր կանոնադրության համաձայն՝ կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի նիստերը հրավիրում ու վարում է կուսակցության նախագահը»,- նշաց Թադևոսյանը։
Վերջինս օրակարգի մասին տեղեկություններ չտվեց՝ նկատելով, որ օրակարգը ձևավորվում է տեղում՝ կուսակցության նախագահի և գործադիր մարմին անդամների առաջարկությունների հիման վրա։