«Ուռա-ուռա ասելով գնալու ենք խայտառակ լինենք». Էդմոն Մարուքյանը՝ ՄԻԵԴ-ում Սամվել Մայրապետյանի գործի մասին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վստահ է, որ Հայաստանը դեռ չի «մարսել» բարձրաստիճան պածտոնյաների գաղտնալսման գործը: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ՄԻԵԴ-ում քննվող գործերի փաստաբանները կրիչներով ուղարկում են դա և պետք է սպասել Հայաստանի պարտություններին Դատարանում: Ըստ նրա՝ բաց քննություն չլինելու պատճառով գաղտնալսման հետ կապված, թե ով ում զանգեց ու ինչի համար, վաղը պետությունն է պատասխան տալու:
Անդրադառնալով Սամվել Մայրապետյանի գործին՝ Մարուքյանը նշեց, որ ապշել է՝ լսելով, որ Սամվել Մայրապետյանի գործն այդքան արագ կոմունիկացվել է Եվրոպական դատարանում. «Ուռա-ուռա ասելով գնալու ենք խայտառակ լինենք»: