2019թ․-ը Հայաստանում դառնալու է մամուլի նկատմամբ ճնշումների տարի: Փորձագետների շրջանում կասկած չկա, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում դիմագրավել Ղարաբաղի հարցով ճնշումներին, եւ, ի վերջո, գնալու է լուրջ զիջումների։
Սիրիայի տարածքին Իսրայելի գիշերային հարվածների հետեւանքով սիրիացի չորս զինվորական է զոհվել, եւս վեցը վիրավորվել են, վնասվել է Դամասկոսի օդանավակայանը:
Ձյան սաստիկ տեղումներ են սկսվել Արեւելյան Կանադայի նահանգներում:
Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը դեռ չի ներկայացվել Ազգային ժողով և, հետևաբար, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի քննարկել հարցը: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հունվարի 21-ին ուղեւորվել է Բրյուսել:
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, անդրադառնալով մարզպետների կողմից իրենց իսկ պարգևատրումների խնդրին, հայտարարեց, որ դա Հաշվեքննիչ պալատի ու Վերահսկողաական ծառայության իրավասության ներքո է:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 22-ից 25-ը կայանալիք Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի թեմատիկ քննարկումներից մեկում հանդես կգա որպես բանախոս:
«Սա շարունակական գործընթաց է, Անգելա Մերկելն այստեղ էր և պատասխան այցով Նիկոլ Փաշինյանին հրավիրել է»:
Բոլիվիայում ավտոբուսն ընկել է 130 մետր բարձրությամբ զառիթափից, ինչի հետեւանքով զոհվել է 13, վիրավորվել՝ 20 մարդ:
Աֆղանստանում առնվազն 18 մարդ է զոհվել, եւս 27 հոգի՝ վիրավորվել երկրի հարավ-արեւմուտքի Մայդանշահր քաղաքում իրականացված պայթյունի հետեւանքով:
«Նախօրեին Նիկոլ Փաշինյանը շտապել է «ավետիս» տալ, թե 2018-ի 4-րդ եռամսյակում ներդրումները 50%-ով ավելացել են՝ 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Փաշինյանը ասել է, թե մենք` ընդդիմադիրներս, քննադատում էինք իրեն՝ գուժելով ներդրումների նվազման մասին: Հիմա գնդակը ուղիղ հարվածով փոխանցում եմ Փաշինյանին և նրա իշխանությանը»:
Իսրայելի բանակը հունվարի 21-ին հարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող իրանական օբյեկտներին, որոնք դարձել են նախօրյակին Իսրայելի տարածքի հրթիռակոծման պատասխանը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն քննարկում է ժամանակի ընթացքում պաշտոնաթող լինելու եւ ԱՄՆ-ի Կոնգրեսի վերին պալատում Կանզասի նահանգից իր թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը:
Սամվել Մայրապետյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը շառաչուն ապտակ է Հայաստանին։ Panorama.am-ի հետ զրույցում նման գնահատական տվեց փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը այսօր խորհրդարանին կներկայացնի Brexit-ի հարցով թարմացված պլան։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը 2018 թվականի դեկտեմբերի 25-ին երկու կարգադրությամբ Սյունիքի մարզպետարանի առանձին աշխատակիցներին խրախուսել է դրամական պարգևով:
«ՀՀ նոր իշխանությունների հետ այդ հարաբերությունները դեռ անհարթ չեն, և Ռուսաստանը դա ցույց է տալիս նաև որոշ ուղերձներով։ Բայց չեմ կարծում, որ դրամատիկ փոփոխություններ տեղի ունենան ոչ հայ-ռուսական հարաբերություններում, ոչ էլ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, ՀՀ իշխանությունները փորձելու են ժամանակ շահել»
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն անմասն չի մնացել իրեն, տեղակալներին, օգնականներին, վարչության պետերին պարգևատրելուց:
Թուրքիայի դատախազությունը մեղադրական եզրակացություն է պատրաստել Թուրքիայի քաղաքացու՝ Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության նախկին աշխատակից Մեթին Թոփուզի նկատմամբ:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հակոբ Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ իր դիմումի համաձայն՝ դադարեցրել է անդամակցությունը կուսակցությանը:
2018թ․ հոկտեմբերին Թուրքիայում գործազրկության մակարդակը նախորդ տարվա համեմատ աճել է 1․3 տոկոսով՝ հասնելով 11․6 տոկոսի։ Այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) հրապարակված տվյալներից։
Բազմակուսակցական քաղաքական խաղի կանոնն էլ դա է՝ երկիրը պետք է կործանման եզրին լինի՝ ըստ ընդդիմության, և հակառակը՝ զարգանա՝ ըստ իշխանության: Եթե չես ուզում, կարող ես այս խաղից չխաղալ, բայց եթե խաղում ես՝ կանոններից մի բողոքիր:
Աշխարհի 60 երկրում մասնաճյուղեր ունեցող անգլիական Standard Chartered բանկը կանխատեսել է, թե որ երկրներն են 2030-ին ունենալու ամենամեծ տնտեսություններն աշխարհում:
«Պատգամավորներին ավելացնելու փոխարեն՝ թող Գյուղատնտեսության նախարարությունը պահեին, եթե հաշվենք, որ պատգամավորն ամիսը ստանում է 600 հազար դրամ, իսկ ավելացած պատգամավորների թիվը 27 է, ապա նշանակում է, որ մոտ 30 մլն դրամ պետք է նրանք ստանան, կարծում եմ, որ այդ գումարն այսօրվա Գյուղատնտեսության նախարարության ամսական բյուջեն է»։
2018 թվականին մոտավորապես 150 հազար միգրանտներ են ժամանել Եվրամիության երկրներ, ինչը մեկ քառորդով պակաս է 2017 թվականի ցուցանիշի համեմատությամբ:
Սիրիայի հարավ-արեւմուտքում եւ արեւելքում առնվազն 15 երեխա է մահացել խստաշունչ ցրտերի պատճառով:
ԱՄՆ-ի Առափնյա պահպանության հրամանատար ծովակալ Կառլ Շուլցը նամակ է հղել իր ստորադրյալներին՝ նախազգուշացմամբ, որ ֆեդերալ կառավարության աշխատանքի դադարեցման («շաթդաուն») պատճառով նրանք աշխատավարձ չեն ստանա:
ԱՄՆ Հոլոքոստի թանգարանի Early Warning նախագիծը Թուրքիան ներառել է երկրների տասնյակում, որտեղ բռնությունների և զանգվածային սպանությունների վտանգ կա:
Նոր խորհրդարանի առաջին շաբաթն աչքի ընկավ ակնհայտ զավեշտալի ելույթներով: Եղան նաև այնպիսիք, որ պակաս զավեշտալի էին՝ առաջին հայացքից, ու տնտեսագիտությունից անտեղյակ մարդուն կարող էին նույնիսկ խելացի թվալ:
Անցած մեկ օրվա ընթացքում Լիբանանից եւ Հորդանանից ավելի քան 1,2 հազար մարդ է վերադարձել Սիրիա: