
«Մենք ծնվել ենք ազատ, և մենք կմնանք ազատ». Թրամփ

Միացյալ Նահանգները երբեք չի վերածվի սոցիալիստական երկրի: Այս կարծիքը հայտնել է նախագահ Դոնալդ Թրամփը՝ փետրվարի 5-ի երեկոյան ԱՄՆ-ի Կոնգրեսում հանդես գալով «Երկրի դրության մասին» ամենամյա ուղերձով, որն, ըստ ավանդույթի, ուղիղ եթերով հեռարձակվել Է ԱՄՆ-ի բոլոր խոշորագույն հեռուստաընկերությունների կողմից:
«Այստեղ՝ Միացյալ Նահանգներում, մեզ տագնապահար են անում մեր երկրում սոցիալիզմ ընդունելու նոր կոչերը: Ամերիկան հիմնվել է ազատության եւ անկախության, այլ ոչ թե պետական հարկադրման, տիրապետության եւ վերահսկողության վրա: Մենք ծնվել ենք ազատ, եւ մենք կմնանք ազատ»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:
«Այսօր երեկոյան մենք հավաստում ենք մեր այն հանձնառությունը, որ Ամերիկան երբեք սոցիալիստական երկիր չի դառնա»,- հայտարարել է Թրամփը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: