Բաժիններ՝

Բրազիլիայում ամբարտակի ճեղքման հետևանքով զոհվածների թիվը հասել է 142-ի. Globo

Ամբարտակի ճեղքման հետեւանքով, որն հունվարի 25-ին տեղի է ունեցել Բրազիլիայի հարավ – արեւելքում, զոհվածների թիվը հասել է 142-ի: Փետրվարի 5-ին այս տվյալները հրապարակվել են Globo հեռուստաալիքի կայքում։

Ավելի վաղ հաղորդվել էր արտակարգ պատահարի 134 զոհերի մասին: Զոհվածներից 122-ի ինքնությունն արդեն պարզված է: Ըստ վերջին տվյալների՝ անհետ կորածների ցուցակում կա 194 մարդ:

Ողբերգության վայրում որոնողական աշխատանքները շարունակվում են:

Ամբարտակի ճեղքումը տեղի է ունեցել հունվարի 25-ին: Այն պահում էր մետաղագործական արդյունաբերության թափոններով ջուրը: Կառույցը պատկանում է Բրազիլիայի Vale հանքարդյունահանող ընկերությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս