
«Մենք աչքից բաց չենք թողնի այն վարչակարգին, որը վանկարկում է «Մա՛հ Ամերիկային»». Թրամփ

Միացյալ Նահանգները մտադիր է աչալուրջ հետեւել Իրանի գործողություններին եւ արդեն սահմանել է պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցները՝ երաշխավորելու համար, որ Թեհրանը երբեք միջուկային զենք չի ունենա: Փետրվարի 5-ին այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի առջեւ հանդես գալով «Երկրի դրության մասին» ամենամյա ուղերձով՚
«Իմ վարչակազմը վճռական միջոցներ է ձեռնարկել պետական մակարդակով ահաբեկչության գլխավոր հովանավորին՝ Իրանի արմատական վարչակարգին, հակազդելու համար»,- ասել է Թրամփը:
«Մենք աչքից բաց չենք թողնի այն վարչակարգին, որը վանկարկում է «Մա՛հ Ամերիկային» եւ ցեղասպանությամբ է սպառնում հրեա ժողովրդին»,- նշել է Թրամփը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: