
Շիրակի և Տավուշի նոր մարզպետները նշանակվեցին

ՀՀ կառավարության որոշումներով Հայկ Չոբանյանը նշանակվեց Տավուշի, իսկ Տիգրան Պետրոսյանը՝ Շիրակի մարզպետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց և հաջողություններ մաղթեց նրանց:
«Նորընտիր մարզպետներին ուզում եմ ասել, որ, ըստ էության, առաջնային խնդիր է բոլոր մարզերում նոր ներդրումների ներգրավումը և աշխատատեղերի ստեղծումը, որոնք կբերեն սոցիալ տնտեսական իրավիճակի փոփոխությունների:
Ուզում եմ ընդգծել՝ պետական կառավարման մարմինները և մարզպետները պետք է երաշխավորեն որևէ արհեստական խոչընդոտի առաջացումը, ընդհակառակը՝ պետք է քաջալերենք, պոտենցիալ ներդրողներին հրավիրենք, ցույց տանք, թե ինչ ներդրումներ կարող են անել մարզերի զարգացումը ապահովելու համար»,- ասաց վարչապետը: