
ԱԺ խորհրդի նիստն անցել է լարված. «Իմ քայլը» ԼՀԿ-ին և ԲՀԿ-ին «վտարել է» ՆԱՏՕ-ի և «Սևծովյան» հանձնաժողովներից. factor.am

Երեկ՝ փետրվարի 5-ին, Ազգային ժողովի խորհրդի նիստն անցել է լարված մթնոլորտում: Factor.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ թեժ բանավեճ է եղել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների միջև:
Բանն այն է, որ ԱԺ խորհրդի նիստում քննարկվում է, թե միջխորհրդարանական պատվիրակությունների կազմում որ խմբակցությունից ովքեր են լինելու: «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել է, որ պատվիրակություններում պետք է ամենից շատ լինեն իրենց պատգամավորները, քանի որ ժողովուրդն իրենց է վստահության քվե տվել: Արդյունքում «Իմ քայլը» կարևոր միջազգային հանձնաժողովներում չի ընդգրկել ընդդիմությանը: Այս տեղեկությունների շուրջ Factor.am-ը զրուցեց ԱԺ խորհրդի անդամ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ:
Նա, ըստ էության, հաստատեց այն տեղեկությունները, որ «Իմ քայլը» ցանկանում է պատվիրակությունների կազմում մեծ թվով պատգամավորներ ունենալ:
«Խորհրդի նիստն անցել է բավականին բուռն և ակտիվ քննարկումներում: Եթե մարդիկ մտածում են, որ խորհրդի նիստերը պետք է անցնեն մենաստանային լռության պայմաններում՝ այդպես չէ: Ամեն մեկս մեր տեսակետն ու մոտեցումներն ունեինք: Մենք և «Լուսավոր Հայաստանն» այլ մոտեցում էինք առջարկում, «Իմ քայլն»՝ այլ: Երկու մոտեցումները դրեցին քվեարկության, բայց, քանի որ «Իմ քայլը» մեծամասնություն էր, անցավ իրենց առաջարկությունը»,- ասաց նա:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: