
«Ռուսաստանը բազմիցս խախտել է… ՄՓՀՀՊ-ի պայմանները». Թրամփ

Միացյալ Նահանգները պատրաստ է քննարկել Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման ռուս-ամերիկյան պայմանագրի վերակնքման հնարավորությունը, որը հարակցվի դրա մասնակիցների ընդլայնմամբ: Փետրվարի 5-ին այս մասին հայտնել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։
Նա պնդել է, որ «Ռուսաստանը բազմիցս խախտել է… ՄՓՀՀՊ-ի պայմանները»: «Ուստի ես հայտարարեցի, որ ԱՄՆ-ը պաշտոնապես դուրս է գալիս Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագրից կամ ՄՓՀՀՊ-ից»,- ասել է Միացյալ Նահանգների ղեկավարն՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի առջեւ հանդես գալով «Երկրի դրության մասին» ամենամյա ուղերձով:
«Հնարավոր է՝ մենք համաձայնության գանք մի այլ համաձայնագրի շուրջը՝ (դրան) հավելելով Չինաստանին եւ ուրիշների: Հնարավոր է՝ ոչ: Այդ դեպքում մենք (այդ կարգի ռազմական մշակումների վրա) շատ ավելի կծախսենք, քան մյուսները, եւ (այդ բնագավառում) կներդնենք շատ ավելի նորաստեղծություններ, քան նրանք»,- ասել է Թրամփը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: