Դավիթ Տոնոյանը բացառում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կընտրվի առանց Հայաստանի մասնակցության

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բացառում է այն հնարավորությունը, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կարող է ընտրվել առանց այդ գործընթացին Հայաստանի մասնակցության: Այս մասին Տոնոյանն ասաց մարտի 5-ին լրագրողների հետ զրույցում:

«Դա գլխավոր քարտուղարի նշանակում է, ինչ-որ որոշում չէ, մարտավարական կամ օպերատիվ-մարտավարական օղակում որոշում կայացնելու խնդիր չէ: Սա ռազմավարական, դաշինքի գլխավոր քարտուղար ընտրելու խնդիրն է: Ինչպես կարելի է առանց դաշինքի մեկ անդամի ընտրել կամ նշանակել քարտուղար: Կանոնակարգը նման բան թույլ չի տալիս»,- ասաց Տոնոյանը:

Նախարարի խոսքով` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության վերաբերյալ իրենց գերատեսչությունն իր կարծիքը հայտնել է, և այս պահին այլ մարմիններ են զբաղվում այս հարցով:

«Այս պահին Արտաքին գործերի նախարարությունը համապատասխան աշխատանք է տանում ՀԱՊԿ-ում: ՀԱՊԿ-ի քարտուղարությունն է համապատասխան աշխատանք տանում: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն իր կարծիքը հայտնել է»,- նշեց Դավիթ Տոնոյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031