Ովքե՞ր են Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանից դրամաշնորհներ ստացած նախկին պատգամավորները

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հիմնադրամից դրամաշնորհներ ստացած պաշտոնյաներին՝ նշեց, որ դրամաշնորհ ստացողներից, այսպես ասած` «սորոսականներից» է եղել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը, ԱԺ նախկին պատգամավորներ Գևորգ Կոստանյանը,  Հայկ Բաբուխանյանը, Կարեն Բեքարյանը։

Լրագրողների դիտարկումներին, որ Հ. Բաբուխանյանը բազմիցս հանդես է եկել հիմնադրամի գործունեության դեմ, Լարիսա Մինասյանը նկատեց՝ հիմնադրամը որևէ կերպ պատասխանատվություն չի կրում ծրագրից դուրս կատարվող գործունեության համար։

«Թվարկում եմ այն մարդկանց, որոնք, ձեր սահմանումով, որի հետ համաձայն չեմ, կլինեին նաև «սորոսականներ»։ Նրանց անունները մեր կայքում հրապարակված են եղել՝ որպես ծրագրի ղեկավար։ Մենք ֆինանսավորել ենք ծրագրեր, որոնք գտել ենք կարևոր, և մինչև այսօր մնում են կարևոր։ Միջազգային քրեական դատարանը մարդու իրավունքների պաշտպանության կարևորագույն ինստիտուտն է, և այդ դատարանին նվիրված գիտաժողովին է, որ մենք ֆինանսավորել ենք Հայկ Բաբուխանյանի ուղևորությունը»,- ասաց Լարիսա Մինասյանը և ընդգծեց, որ այդ անձինք չեն կարևոր, այլ կարևոր են այն ծրագրերն ու գաղափարները, որոնք այդ ժամանակ և ընդհանրապես կարևոր են Հայաստանի համար:

«Ֆինանսավորելու սկզբունքը հենց սա է»,- եզրափակեց Լարիսա Մինասյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

 

Տեսանյութեր

Լրահոս