Նախկին իշխանությունների որոշ ներկայացուցիչներ այսօր էլ որոշ հարցերում աշխատում են Հայաստանի դեմ. Միքայել Զոլյան

«Նախկին իշխանությունները հաճախ որոշումներ էին ընդունում՝ ելնելով իրենց կոնկրետ մարդկանց կոնկրետ անձնական շահերից, այլ ոչ թե Հայաստանի կամ Հայաստանի բոլոր քաղաքացիների շահերից: Եվ այդ որոշումները հաճախ չէին համընկնում ՀՀ շահերին և այս կամ այն երրորդ երկրի շահերին էին համապատասխանում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը՝ ի պատասխան 168.am-ի հարցի, թե ովքե՞ր են ՀՀ-ի քաղաքական գործիչները, որ օտարերկրյա գործակալներ են, որոնց մասին խոսեց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ թե ո՞ւմ նկատի ուներ վարչապետը, պետք է հարցնել նրան:

Սակայն, Զոլյանի կարծիքով, նախկին իշխանությունների որոշ ներկայացուցիչներ այսօր էլ որոշ հարցերում աշխատում են Հայաստանի դեմ.

«Փորձում են դրսում ինչ-որ տպավորություն ստեղծել, որ Հայաստանում ոչ ճիշտ գործընթացներ են գնում և այլն: Ենթադրում եմ, որ պարոն վարչապետը սա կարող էր  նկատի ունենալ»:

Տեսանյութեր

Լրահոս