ԵՄ-ի հետ փոխգործակցությունը խորացնելու քաղաքական կամքն ավելացել է. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպմանը քննարկել է բազմաթիվ հարցեր՝ սկսած Հայաստանում ժողովրդավարական վերափոխումներից մինչև ընթացիկ տարածաշրջանային եւ միջազգային զարգացումներ:

«Ուրախությամբ ենք ընդգծում Հայաստանի ու Եվրոպական Միության միջև քաղաքական երկխոսության ու համագործակցության բարձր մակարդակը: Ես շեշտեցի, որ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի վճռականությունը և Եվրամիության հետ փոխգործակցությունը խորացնելու քաղաքական կամքն ավելացել է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ տարին արդեն սկսվել է բարձր մակարդակի քաղաքական այցելություններով, ու ինքը վստահ է, որ առաջիկա ժամանակահատվածում այն կշարունակվի շատ կարևոր զարգացումներով ու իրադարձություններով, որոնք կնպաստեն քաղաքական երկխոսությանն ու գործընկերությանը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-5-ը աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում է:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031