
«Շառլ դե Գոլ» ավիակիրն ուղևորվել է Միջերկրական ծով՝ մասնակցելու ԻՊ-ի դեմ գործողություններին

«Շառլ դե Գոլ» ֆրանսիական ատոմային ավիակիրը վերանորոգումից հետո ուղեւորվել է Միջերկրական ծովի արեւելյան շրջան՝ մասնակցելու «Իսլամական պետության» դեմ գործողություններին:
Այդ մասին հայտնել է ֆրանսիական ռադիոն: «Շառլ դե Գոլ»-ը կմասնակցի մի քանի զորավարժությունների, մասնավորապես, Հնդկաստանի հետ Ֆրանսիայի համատեղ վարժանքներին: 2016 թվականին «Շառլ դե Գոլ»-ն արդեն Իրաքում եւ Սիրիայում մասնակցել է ԻՊ ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ գործողություններին: