Դոնալդ Տուսկին հույս են ներշնչում ԼՂ հարցով վերջին շփումները

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում ստատուս-քվոյի պահպանումը երկար չի կարող շարունակվել և անհրաժեշտ է քաղաքական լուծում գտնել այս հարցին՝ «միջազգային օրենքի տառին համապատասխան»: Բրյուսելում  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Տուսկը նշել է, որ ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված վերջին շփումները հույս են ներշնչում:

«Մենք Ձեզ հետ այսօր քննարկեցինք Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղիները և ինձ հույս են ներշնչում կողմերի շփումները: Պետք է հասկանալ, որ այս ժողովուրդների խաղաղությունն ամեն ինչից վեր է»,-նշել է Տուսկը:

Տեսանյութեր

Լրահոս