
Հրապարակվել է Viking Sky աղետյալ կրուիզային հանրանավի ուղևորների տեսանյութը

Շուրջ 20 մարդ է տուժել Viking Sky կրուիզային հանրանավի վթարի հետեւանքով: Տեսանյութում ցուցադրված են աղետի կադրերը, որոնք կարողացել են նկարահանել մի քանի ականատեսներ նավի ուղեւորների թվից։
Viking Sky-ի ուղեւորները տեսանյութով ցուցադրել են, թե հանրանավում ինչ էր տեղի ունենում վթարից հետո: Մարդատար նավի ընթացքը Նորվեգիայի ափերի մոտ խափանվել է ծովամրրիկի հետեւանքով:
Արտակարգ պատահարի պահին նավում գտնվում էին 1300-ից ավելի ուղեւորներ: Փրկարարները նավի վրա գտնվող մարդկանց տարհանումն իրականացրել են ուղղաթիռների օգնությամբ: Հաջողվել է ափ տեղափոխել ավելի քան 400 մարդու:
Գործողությունն իրականացվել է եղանային բարդ պայմաններում: