Պաշտպանության բանակի երկու գեներալներ կլքե՞ն զբաղեցրած պաշտոնները
168.am-ի աղբյուրների համաձայն՝ Արցախի պաշտպանության բանակի գեներալներ Վարդան Բալայանը և Սլավիկ Դանիելյանը, հնարավոր է, շուտով ազատվեն զբաղեցրած պաշտոններից։ Բանն այն է, որ գեներալների պաշտոնավարման պայմանագրերի ժամկետը լրանում է, և հնարավոր է՝ նրանց հետ նոր պայմանագիր չկնքեն։
168.am-ը կապ հաստատեց Վարդան Բալայանի հետ՝ հասկանալու համար, թե ի՞նչն է իր հետ նոր պայմանագիր չկնքելու պատճառը։
Մեր զրուցակիցն ասաց, որ այս պահին արձակուրդում է, առաջին հանգստյան օրն է անցկացնում, իսկ մեր հարցը լսելուց հետո պատասխանեց. «Նման բան չկա, ուղղակի ես արձակուրդում եմ»։
– Ձեր պաշտոնավարման պայմանագրի ժամկետը լրացե՞լ է։
– Չգիտեմ, անկեղծ, չեմ հիշում, կարծեմ՝ չի լրացել։
– Այսինքն՝ այս պահին չգիտե՞ք՝ մինչև երբ եք պաշտոնավարելու։
– Ես չգիտեմ, արձակուրդից կվերադառնամ ու կտեսնեմ, հիմա ուղղակի հանգստանում եմ։
– Պարոն Բալայան, ե՞րբ եք արձակուրդից վերադառնալու։
– Դեռ 40 օր արձակուրդում եմ լինելու։
Զվարթ Խաչատրյան