ԵԿՄ արտահերթ 12-րդ համագումարը կկայանա ապրիլի 7-ին

ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարի հրավիրման օրակարգով ապրիլի 2-ին կայացել է ԵԿՄ վարչության նիստ: Ինչպես տեղեկացրեցին ԵԿՄ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, վարչության նիստը որոշեց  ապրիլի 7-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում հրավիրել ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումար:

Համագումարի օրակարգում կընդգրկվեն հետևյալ հարցերը՝  ՀՀ Երկրապահ կամավորականների միության վարչության և վարչության նախագահի ընտրություններ, ՀՀ Երկրապահ կամավորականների միության վերստուգիչ հանձնաժողովի ընտրություններ, ՀՀ ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարի հայտարարություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930