Բաժիններ՝

ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է

ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է․

«Եղեք ուշադիր!

Եթե դուք ունեք Instagram-ում անհատական հաշիվ և օգտագործում եք նաև WhatsApp հավելված, ապա Instagram-ում Ձեր հաշվի գաղտնաբառի փոփոխելու ցանկության դեպքում Meta ընկերությունը համապատասխան հղումը կարող է ուղարկել նաև Ձեր WhatsApp հաշվին՝ կախված Ձեր կարգավորումներից։

Սակայն պետք է հաշվի առնել, որ խարդախները կարող են կեղծ հաղորդագրությունների միջոցով փորձել մոլորեցնել Ձեզ և արդյունքում ստանալ հասանելիություն անհատական հաշվին:

Եթե WhatsApp հավելվածի միջոցով Instagram անվամբ հաշվից ստացել եք գաղտնաբառի փոփոխության վերաբերյալ հղում, բայց դուք նման գործողություն չեք նախաձեռնել՝

• մի՛ մուտք գործեք այդ հղումով
• մի՛ տրամադրեք ձեր գաղտնաբառը կամ մուտքի տվյալները այդ հղման միջոցով

Համացանցում Ձեր անհատական հաշիվների անվտանգությունը առաջին հերթին սկսվում է Ձեր զգոնությունից:

ՀՀ ՆԳՆ ԿԻԲԵՌՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930