Երկու ձևով էլ կարելի է հասնել հաջողության. Սերժ Սարգսյանը` ընդդիմության` մանդատները վերցնել–չվերցնելու մասին
Դատական հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ 3–րդ նախագահն ասաց, որ ԱԺ անցած ընդդիմությունը կա՛մ մանդատները ստանում են, գնում են խորհրդարան, կամ հրաժարվում են մանդատներից, և այդ երկու ելքերի մեջ էլ կան և՛ առավելություններ, և՛ կան բացասական կողմերը։ «Բայց խնդիրը ձևն ընտրելը չէ, խնդիրը հստակ ռազմավարություն ունենալն է»։
Սերժ Սարգսյանը նաև վստահ է, որ վերահաշվարկի արդյունքում «Բարգավաճ Հայաստանը» կստանա մանդատներ։
ՀՀ երրորդ նախագահը նաև հայտարարեց, որ ՀՀԿ-ն պատրաստ է մշտապես սատարել այն քաղաքական ուժերին, որոնք ստացել են ժողովրդի քվեն բավականին մեծ չափերով։

