Բաժիններ՝

Վրաստանի և Ադրբեջանի միջեւ վեճի առարկա է մնում պետական սահմանի 34 տոկոսը

Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ վեճի առարկա է մնում պետական սահմանի 34 տոկոսը: Ինչպես հայտնել են Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում, սահմանագծման պետական հանձնաժողովների մակարդակով համաձայնեցվել է սահմանի 66 տոկոսը եւ շարունակվում են բանակցությունները մնացած սեգմենտների համաձայնեցման նպատակով, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:

«Պետական սահմանի սահմանագծման աշխատանքները շարունակվում են 1995 թվականից: Սահմանի պարագծից կողմերը սահմանագծման պետական հանձնաժողովների մակարդակով համաձայնեցրել են 66 տոկոսը, եւ շարունակվում են բանակցությունները մնացած սեգմենտների համաձայնեցման նպատակով»,- նշել են արտաքին գործերի նախարարությունում:

Վրաց-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցն ակտիվացել է Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո: Սալոմե Զուրաբիշվիլին Իլհամ Ալիեւի հետ կայացած հանդիպման ընթացքում հայտարարել է, որ ժամանակն է այսքան տարիներից հետո ավարտել սահմանի հետ կապված հարցի լուծումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս