Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ
««Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հունիսի 10-ին ժամը 11:45-ից մինչև հունիսի 11-ի ժամը 11:00-ն կդադարեցվի Ագարակ, Կոշ, Ուջան, Շամիրամ, Դպրեվանք, Նոր Եդեսիա գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»։

