Թրամփը մեկ տարում գրեթե կես միլիարդ դոլար է վաստակել և հիփոթեք վերցրել
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին հիփոթեք է վերցրել: Այդ մասին վկայում է ԱՄՆ-ի Կառավարական էթիկայի վարչության հաշվետվությունը:
Ճշտվում է, որ Ֆլորիդայում ութ ննջասենյակով տան գնման համար հիփոթեքային վարկի ծավալը կազմել է 11,2 միլիոն դոլար՝ օբյեկտի՝ 18,5 միլիոն դոլար ընդհանուր արժեքի դեպքում:
Հիփոթեքի ժամկետը 30 տարի է՝ 4,5 տոկոս հարկադրույքով: Նաեւ, հաշվետվության համաձայն՝ Միացյալ Նահանգների ղեկավարը վճարում է 14 վարկերի համար, որոնցից երեքն՝ ավելի քան 50 միլիոն դոլար գումարի:
Թրամփը 2018 թվականին վաստակել է 479 մլն դոլար: Ըստ որում նրա աշխատավարձը կազմում է տարեկան 400 հազար դոլար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: