Հունաստանը ժամանակին Եվրոստատին սխալ տվյալներ է ներկայացրել իր տնտեսական ցուցանիշների վերաբերյալ, ինչն էլ 2001 թականին նրա առջեւ բացել է եվրոգոտու ուղին:
ArmLur.am-ի տեղեկություններով` քիչ առաջ նաեւ հրաժարական է տվել նաեւ ԲԴԽ արդեն նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրը ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արզուման Գարուշի Հարությունյանը:
Amnesty International Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը գտնում է, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը երկար տարիների ընթացքում ենթարկվել է անարդար մեղադրանքների եւ հիմնական իրավունքների ու ազատությունների խախտումների:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, ով քննում էր ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի գործը, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն:
«Ես Մեծ Բրիտանիայի երկրորդ կին վարչապետն էի, բայց հաստատ ոչ վերջինը: Փորձեցի հնարավորության սահմաններում անել ամեն բան բրիտանացիների համար»,- իր ելույթում ասել է նա և հուզված հեռացել:
Զավեշտալի է, որ հայկական դիվանագիտությունը մինչ այս պահը որևէ կերպ չի արձագանքել խնդրո առարկային, մինչդեռ համաշխարհային լրատվամիջոցները հանդես են եկել ՈՒԵՖԱ-ին և պաշտոնական Բաքվին ուղղված խիստ քննադատական հրապարակումներով:
Անդրադառնալով Սաշիկ Սարգսյանի հետ իրեն համեմատելու մասին խոսակցություններին՝ Ա.Վանեցյանը հարցադրում արեց. «Մի քաղաքացի հայտարարություն է անում, որ Սաշիկը դառել է ԱԱԾ, թե ԱԱԾ-ն դառել է Սաշիկ ու ինչ-որ մեկն ասում է, եթե քաղաքացին հայտարարում է, որ ԱԱԾ-ն դառել է Սաշիկ, ուրեմն՝ դա լուրջ ահազանգ է: Մի հատ ես ուզում եմ հարց տալ՝ ինչ-որ մեկը բերել է իր գումարների 50 % ինձ տվե՞լ է»:
«Բարձրագույն դատական խորհրդի հարգարժան անդամներ, նկատի ունենալով դատական իշխանության և դատավորների առնչությամբ ընթացող զարգացումները և այդ առիթով մայիսի 20-ին մամուլով իմ կողմից արտահայտած մտահոգությունները՝ այլևս նպատակահարմար չեմ համարում իմ հետագա աշխատանքը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և խորհրդի անդամի կարգավիճակներում»:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ այս պահին տեղի է ունենում Բարձրագույն դատական խորհրդի նիստ։ Բացառված չէ, որ հայտարարվեն նոր հրաժարականների մասին։
Խորհրդարանում ընթացող անցումային արդարադատությանը նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ փաստաբան Թամարա Յայլոյանն Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ երաշխիքներ ունեն, որ անցումային արդարադատության համար կընտրվի ճիշտ գործիքակազմ։
Հարցին, թե որքանո՞վ է Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի փորձագետ Ռուբեն Կարանզայի փորձը կիրառելի մեր երկրում, երբ նա աշխատել է Նեպալում, Հարավային Աֆրիկայում, Իրաքում և այլ այնպիսի երկրներում, որտեղ արդյունահեղություններ են եղել, Դ.Իոաննիսյանը պատասխանեց.
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հունիսին կարող է Իրան այցելել հնարավոր միջնորդական առաքելությամբ՝ նպատակ ունենալով նորմալացնել Վաշինգտոնի եւ Թեհրանի հարաբերությունները:
Խորհրդարանական լսումների ձեւաչափը ինքնին ենթադրում է բոլոր շահագրգիռ կողմերի կարծիքների հաշվառմամբ գնահատականի ձեւավորում, սակայն իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների հայտարարությունները, առանց համապատասխան օրենսդրական փոփոխություննեների անցումային արդարադատության գործիքների կիրառման մեկնարկի կոչերը, միայն անցումային արդարադատությանը խիստ ջատագով փորձագետների հրավիրումը վկայում են, որ նշված ինստիտուտի վերաբերյալ արդեն իսկ առկա է քաղաքական հստակ որոշում։
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ԲԴԽ մամուլի խոսնակ Արման Խաչատրյանը:
WikiLeaks կազմակերպությունը հայտարարել է, որ իր հիմնադիր Ջուլիան Ասանժին առաջադրված նոր մեղադրանքներն ազդարարում են երկրում ազատ մամուլի ավարտը:
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հերքում է շրջանառվող տեղեկությունները, որ պատրաստվում է հրաժարական տալ և զբաղվել քաղաքականությամբ, անգամ հավակնում է վարչապետի աթոռին։
168.am-ի հարցին, որ այսօր էլ շատ են հրապարակումները, որ խնամի-ծանոթ-բարեկամով են կառավարությունում աշխատանքի անցնում, Ա.Վանեցյանը պատասխանեց. «Եթե կլինեն այն միջոցառումները, որոնք նախատեսվում են, դրանից հետո բոլոր հարցերի պատասխանները կստանանք»։
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանը Աննա Վարդապետյանից հետաքրքրվեց, թե համաձա՞յն է, որ Հայաստանում հանցավոր համագործակցությունը զավթած է եղել պետությունը, որը մինչև օրս զավթված է, այդ թվում՝ դատաիրավական մասով։
Իրանը տեղի չի տա, եթե երկիրը ռմբակոծումների ենթարկվի:
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ալմաթիում Եվրասիական մեդիա ֆորումի շրջանակներում պատասխանել է ԼՂ հակամարտության վերաբերյալ ադրբեջանցի լրագրողի հարցին՝ շեշտելով, որ որպես մայր և կին իր ուղերձն այն է, որ հակամարտությունը կարգավորվի բանակցությունների, այլ ոչ թե պատերազմի միջոցով:
Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը ներկայացրեց «Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը:
Նրա խոսքով՝ «իրենք եկան, մտան ԱԺ, պատգամավորներին ահաբեկեցին… բայց հիմա վերջ, արդեն իրենց իշխանությունը պահելու ժամանակն է ու ԱԺ տարածքը փակ է: Իրենք վախկոտ են, սա վախկոտության գագաթնակետն է»:
«ԱԱԾ-ն մշտապես զբաղվում է իր գործառույթներով, բայց այս պահին զերծ կմնամ մեկնաբանություններից»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Մենք պետք է կարողանանք հասկանալ՝ հարցեր են հնչում զանազան շրջանակներից՝ կիրառե՞լ, թե՞ չկիրառել, օրինակ՝ հարկային համաներում, ինչպիսի՞ մեխանիզմներ սահմանել, որպեսզի մարդիկ, որոնք կարծում են, որ հարստացել են ապօրինի ճանապարհով, իրենց կուտակած հարստությունը վերադարձնեն պետությանը ու հանրությանը և դրանից հետո գնան ապրեն իրենց խաղաղ կյանքով»:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պարզաբանել է, թե ինչու են ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով նախկին օգնական Վիկտորյա Նուլանդին արգելել այցելելու երկիր, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
ԱԺ-ում մեկնարկել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ հրավիրված «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումները:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խորհրդարանական կառավարման երկրներում իշխանության ուղղահայացը կառուցվում է կուսակցության միջոցով։ Իշխող ՔՊ կուսակցությունը չկայացած, արհեստական կառույց է, անգամ ԻՄ ՔԱՅԼԸ ֆրակցիան որոշումներ ընդունելու և քաղաքականություն վարելու գործում անընդունակ է։
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կոչ է արել աշխարհի երկրներին հակազդել ԱՄՆ-ի պատժամիջոցներին, որոնց նպատակը գոյություն ունեցող աշխարհակարգը փոխելն է։
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին մեղադրում են «հանցագործությունների մեջ, որոնք կապված են գաղտնի տվյալների բացահայտման՝ Միացյալ Նահանգների պատմության մեջ խոշորագույն դեպքի հետ»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի զորքերի համար օժանդակ ուժեր ուղարկելու անհրաժեշտություն չի տեսնում Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ լարվածության ներկայիս էսկալացիայի կապակցությամբ։