«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Երեկ ՀՀ իշխանությունը հասավ իր համար բաղձալի նպատակին՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական տվեց: Մեկամյա պայքարից հետո ռեկտորը շատ գեղեցիկ ելույթ է ունեցել ԵՊՀ գիտխորհրդի նիստում եւ հիմնավորել իր քայլը։
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով`Բարձրագույն դատական խորհրդի նախագահի`Գագիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարմանը հաշված օրերեն մնացել. առաջիկայում նա հրաժեշտ կտա աթոռին: Ինչպես հայտնի է, մայիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց դատաիրավական համակարգում վիրահատական միջամտությունների մասին: ՀՀ վարչապետը իր ելույթումնշել էր.
«Ի՞նչ ասել է հեղափոխական, գործադի՞րն է հեղափոխական, որտեղ 99 տոկոսով նախկին համակարգից եկած կադրերն են աշխատում, թե՞ օրենսդիրը, որն իր աշխատաոճով, պրոֆեսիոնալիզմով ու տեմպերով զիջում է նույնիսկ ՀՀԿ-ի խորհրդարանին»,-ասել է նա»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այցելությունն ԱՄՆ չափազանց անհաջող է եղել: Նրան, չնայած ՀՀ ԱԳՆ-ի եւ դեսպանության բոլոր ջանքերին, չի հաջողվել որեւէ լուրջ մակարդակի հանդիպման արժանանալ:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանն իր «կուրացիայի» տակ է վերցրել ԱԺ լրատվականը։ Մոտ մեկ տարի առաջ «Հրապարակի» դեմ ֆեյսբուքյան ակցիա նախաձեռնած տիկինը, որը ժամանակին հերքում էր, թե կապ ունի ՔՊ-ի եւ իշխանության հետ, ԱԺ լրատվականի աշխատողներին ասել է, որ ԱԺ պաշտոնական կայքը գերեզմանոց է հիշեցնում՝ միապաղաղ, դժգույն, սուր նյութեր չկան։
«Այսեր Ղազարյանը բնապահպանության նախարարի տեղակալի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել` հայտարարելով, որ մերժում է կառավարման «նախկին» համակարգի իներցիաները:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցության պատգամավորները պնդում են, որ առաջիկայում հնարավոր է, որ իրենք էլ հանրահավաք կազմակերպեն: Դրա միակ նպատակը լինելու է ցույց տալ, որ գործող իշխանությունը շարունակում է վայելել հասարակության աջակցությունը եւ ունի հանրային հենարան:
«Իրատես» թերթը գրում է. «Հենց Նիկոլ Փաշինյանը մի քանի շաբաթ աչքաթող է անում «Իմ քայլը» խմբակցության աշխատանքները, այնտեղ իսկական քաոս է սկսվում։ Ամեն մեկը գիտեցածի չափով փորձում է ինքնադրսեւորվել` ՍԴ-ն ցրել, ԲԴԽ-ն լուծարել, քանդուքարափ անել ձեռքի տակն ընկածը, անգամ սեփական կառավարությունը հարվածի տակ դնել։
Պատգամավորը մեր տեղեկությունը չհերքեց․ «Թեթեւ քննարկում է եղել, բայց պատասխան եւ վերջնական որոշում դեռ չկա ո՛չ իմ կողմից, ո՛չ կառավարության»: Բայց գործադիր տեղափոխվելուց առաջ Ն․ Թուխիկյանը «որոշ հարցեր» պետք է ճշտի, որից էլ կախված, կորոշի՝ տեղափոխվե՞լ, թե՞ ոչ․ «Աշխատանքի հետ կապված հարցեր են, անշուշտ»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Դատավորների վեթինգի գործընթացն սկսելուց առաջ «Իմ քայլում» ցանկանում են էս գլխից կանխել արտահոսքերի հնարավորությունները եւ քննարկումներն իրականացնել նեղ կազմով:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդին` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, հրաժարվել է ՔՊ վարչության անդամի թեկնածությունից եւ ինքնաբացարկ ներկայացրել:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի դիմումը անակնկալ է եղել ոչ միայն աշխատակազմի, այլև ընտանիքի համար: Ճիշտ է, Սիմոնյանը երկար ժամանակ բողոքում էր, որ իր բոլոր քայլերը խոչընդոտվում են, որ իրեն թույլ չեն տալիս աշխատել, բայց նա որոշել էր դիմադրել:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ նախագահի հրամանագրով Վահե Ղազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ։
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Գագիկ Ծառուկյանին ինչ-ինչ պայմանավորվածությունների արդյունքում է հաջողվել խուսափել իշխանական հիերարխիայի «լինչից», մանդատը վայր դնելու պարտադրանքից:
«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, առաջիկա ամռան ընթացքում գործադիր իշխանության մի շարք պաշտոնյաներ հրաժեշտ կտան իրենց պաշտոններին: Խոսքը կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կրճատումների մասին չէ:
Մեքսիկայում Պոպոկատեպետլ հրաբուխը մայիսի 22-ի երեկոյան մինչեւ 3,5 կիլոմետր բարձրությամբ մոխրասյուն է արտանետել:
Էրեբունու դեպքերի մասով Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և ևս երեք անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:
Հալեպում տասը տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ բացվել է գիշերային տոնավաճառը, հատուկ այդ առիթով քաղաքում միացրել են շատրվանները եւ հրավառություն կազմակերպել։
«Մարդկանց արգելված չի երազելու իրավունքը, անվերջ կարող են պատրանքների մեջ ընկնել։ Մեր կուսակցության մեջ նման մոտեցում չկա ընդհանրապես. մեզ մոտ իշխում է բազմակարծությունը, մեկի մյուսի կարծիքը հարգելու սովորությունը։ Հստակ երևում է, որ այդ ինֆորմացիան շրջանառության մեջ դնողներն ինչ-որ բանից անհանգստացած են, տվայտանքների մեջ են և չեն տիրապետում Սահմանադրության էն նորմին, որ պատգամավորը չի կարող հետապնդվել իր արտահայտած կարծիքի համար. իրենք օրենքներն էլ չգիտեն»։
Պատգամավորը տեղյակ չէ նաև, թե ընտրություններից հետո այս ժամանակաշրջանում իրավապահները քննե՞լ են արդյոք որևէ գործ դավադիրների վերաբերյալ, և ինչո՞ւ որևէ մեկի դեմ պետական դավաճանության հոդվածով գործ չի հարուցվել, կամ ձերբակալվածներ չկան. «Ես, ճիշտն ասած, տեղեկություն չունեմ, դա ԱԱԾ-ից կամ ՀՔԾ-ից պետք է ճշտեք»:
Euroactiv-ի «Եվրոպայի խորհուրդը զգուշացնում է Հայաստանին դատարանների մուտքերն արգելափակելու ծրագրի համար» խորագրով հոդվածում մեջբերվում է ոչ միայն ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը, այլև Եվրոպական միության զեկույցը Հայաստանի իրադարձությունների ու ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ 2018 թվականի հունիսից 2019 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածի համար։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Ջանան Քաֆթանջըօղլուի վերաբերյալ մի քանի հոդվածների հիման վրա մեղադրական եզրակացություն է կազմվել։
«Եթե դավադիր պատերազմի մասին հայտարարությունը սոսկ կասկած է կամ վարկած, այլ ոչ թե բացահայտում, ապա այն մեծագույն նվեր էր Ադրբեջանին։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ոմանք իշխանություն են ստացել և չգիտեն, թե դրա հետ ինչ անեն, և անում են՝ ինչ խելքներին փչի»,- շեշտեց Ա. Ռուստամյանը։
«Այս դրվագը շատերի զայրույթն էր առաջացրել, քանի որ հանրահավաքային կրքեր բորբոքելու և մարդկանց մոտ սուր էմոցիաներ արթնացնելու համար «Իմ քայլ»-ականները կիրառել են բազմաթիվ հնարքներ և կեղծ տեղեկություններ շրջանառել։
ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել Ռոբերտ Քոչարյանի գործով ներկայացրած վերաքննիչ բողոքի վերաբերյալ։
«Բոլորս ականատես եղանք մեկ այլ սարսափելի բանի՝ դավադիրներ, որ ուզում են պատերազմ սկսել, հող տալ ու մեղքը բարդել իշխանությունների վրա: Ներողություն, պատերազմ ո՞վ կարող է սկսել՝ բանակը, սահմանում կանգնած զորամիավորումը, հետևաբար՝ դավադիրն ո՞վ է, բանա՞կը, զինվո՞րը, գեներա՞լը: Ո՞վ էր ապրիլին դավադիր հարձակվում՝ թշնամին: Հիմա իշխանությունները հարձակվող թշնամուն տեղափոխում են Հայաստան»,- նշեց Գեղամ Մանուկյանը:
«Փաշինյանը կարող է մեղադրվել նաև պետական հեղաշրջման մեջ, եթե փոխվի Փաշինյանի քաղաքական կարգավիճակը: Այսինքն՝ նա փաստորեն անում է այն, ինչում մեղադրում է իր քաղաքական ընդդիմախոսներին, մասնավորապես՝ Քոչարյանին։ Դա շատ լուրջ քաղաքական հարված էր Փաշինյանին»։
«Հեռախոսային, փողոցային արդարադատություն, ներքին թշնամիների փնտրտուք, ընդդիմադիրներին՝ բորենիներ, շակալներ և սողուներ անվանելով, և ամենասարսափելին՝ թշնամիների փնտրտուք Արցախում։ Սիրելի երիտասարդ քաղաքական «գործիչներ», մի՞թե դժվար է գիտակցել, որ յուրաքանչյուր պետության ռազմավարական ռեսուրսը սեփական ժողովրդի բարոյահոգեբանական մթնոլորտն է»:
Ազատության հրապարակում տեղի է ունենում ՀՅԴ հանրահավաքը, որտեղ մասնակիցները ներկայացնում են առկա իրավիճակից դուրս գալու ելքերի վերաբերյալ իրենց մոտեցումներն ու տեսակետները։ Այն կրում է «Զարգանալու ենք չզիջելով՝ լրջացե՛ք» խորագիրը։