
«Իրենք վախկոտներ են. արդեն իրենց իշխանությունը պահելու ժամանակն է ու ԱԺ տարածքը փակ է». Նարեկ Մալյան

Նարեկ Մալյանը այսօր առավոտյան քաղաքացիներին կոչ էր արել հավաքվել ԱԺ դիմաց և իրենց դժգոհությունը հանտնեն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ հրավիրված «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների կապակցությամբ:
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Ն. Մալյանը հայտարարեց, որ իրենց արգելում են մտնել ԱԺ տարածք: «Արարատ Միրզոյանը փետրվարի 19-ին որոշում է կայացրել սահմանափակել քաղաքացիների մուտքը»,- ասում է Ն. Մալյանը՝ ասելով, որ ԱԺ այգին փակ է:
Նրա խոսքով՝ «իրենք եկան, մտան ԱԺ, պատգամավորներին ահաբեկեցին… բայց հիմա վերջ, արդեն իրենց իշխանությունը պահելու ժամանակն է ու ԱԺ տարածքը փակ է: Իրենք վախկոտ են, սա վախկոտության գագաթնակետն է»:
Մեզ արգելում են մտնել ԱԺ տարածք:Արարատ Միրզոյանը փետրվարի 19-ին որոշում է կայացրել սահմանափակել քաղաքացիների մուտքը:
Gepostet von Narek Malyan am Freitag, 24. Mai 2019