«Ըստ օրենքի՝ Պաշտպանության բանակի զինծառայողներն առհասարակ իրավունք չունեն անդամակցելու որևէ քաղաքական ուժի։ Իսկ իրավունք ունե՞ն քվեարկելու, իհարկե, որևէ մեկը նրանց չի կարող այդ իրավունքից զրկել։ Խոսքը վերաբերում է ծառայության մեջ գտնվող զինվորականներին, այլ ոչ թե արդեն թոշակի անցած մարդկանց»։
«Երդվյալ ազատամարտիկների միության» նախագահ, «Մարտական Խաչ»-ի ասպետ՝ Ռուբեն Գևորգյանը ԵԱՄ խորհրդի անունից հայտարարություն է տարածել, որով դիմել է իշխանությանը:
«Այդպիսի բարեփոխումները կարող են հասնել օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված իրենց նպատակին և կարող են նպաստել ձեր երկրի ժողովրդավարական ձգտումների իրականացմանը միայն եթե այդ չափանիշները հարգված են»:
Սերժ Սարգսյանի եղբայր, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանին նախաքննական մարմինը թույլատրել է դուրս գալ երկրից։ Այս տեղեկությունը «Ա1+»-ի փոխանցմամբ՝ հաստատել է վերջինիս փաստաբան Միհրան Պողոսյանը։
«Հուսով եմ, որ քանի որ այդ պրոցեսը նախորոք էր սկսվել, այժմ որևէ հիմք չունի դանդաղեցման համար։ Այլ հարց է, որ համաձայնագրի հետագա խորացումը կամ բովանդակային լրացումները գուցե կանգ կառնեն»։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 27-ին հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանի, փոխնախագահ Նարինե Դիլբարյանի և գործադիր մարմնի անդամ Գագիկ Մարգարյանի հետ:
«Այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ հերքելով տեղեկությունները, թե Նիկոլ Փաշինյանն ուրբաթ օրը բավականին կոշտ գնահատականներ պարունակող նամակ է ստացել Վենետիկի հանձաժողովից:
Փաստաբան Վահե Գրիգորյանն անդրադարձել Սահմանադրական դատարանի այսօր տարածած հայտարարությանը։
Ազատության հրապարակում, որքան գիտեմ, վերնագրերի մակարդակով եմ տեղյակ, և եթե չեմ սխալվում, նույն այդ անձը պատասխանատվության է կանչվել իր հայտարարության, բռնության կոչի համար։ Սա երևույթ է, որը երբևէ չպետք է խորանալու… այսինքն՝ նույնիսկ ես դրա մեջ վտանգ էլ չեմ տեսնում։
Եթե գտնում ենք, որ սա վատ մշակույթ է, ու պետք չի, որ ես սա անեմ, ես սիրով, հենց վաղվանից, որովհետև իսկապես դժվար է… Այնպես որ դա կարող են մարդիկ որոշել, ժողովուրդը որոշի, հանրությունը, քաղաքացիները որոշեն՝ պե՞տք է, որ ես շարունակեմ, դա օգուտ տալի՞ս է, թե՞վնասում է մեզ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-29-ը աշխատանքային այց կկատարի Ղազախստանի Հանրապետություն՝ մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:
Եվրահանձնաժողովում ակներեւ են համարում եվրոպամետ ուժերի հաջողությունը Եվրախորհրդարանի ընտրություններում, եւ հիմքեր չեն տեսնում խոսելու պոպուլիստների հաղթանակի մասին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ՀՅԴ պատվիրակությանը՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի և ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:
Հայաստանի և Չինաստանի արտաքին գործերի նախարարների միջև ստորագրված մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի երկու պետությունների կողմից դրա վավերացման ընթացակարգերի ավարտից հետո. մինչ այդ կգործի վիզաների առկա համակարգը։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում դռնփակ կարգով անցկացվում է դատավորների արտահերթ ժողովը:
Մայիսի 27-ին այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է տուժածի փաստաբան Կախա Կոժորիձեն:
Խոսելով վեթինգի մասին՝ Վազգեն Ռշտունին ասաց, որ միշտ էլ մամուլի կողմից վեթինգի ենթարկվում են, բայց խուսափեց թեմայի վերաբերյալ ավելին ասել՝ նշելով, որ ժողովում այն կքննարկվի։
Եվրոպական խորհրդարանի ընտրությունների նախնական արդյունքներն արդեն հայտնի են: Մեծ Բրիտանիան, չհասցնելով ավարտել ԵՄ-ից դուրս գալու իր որոշման անհրաժեշտ գործընթացները, նույնպես մասնակցեց ընտրություններին՝ տնօրինելով 73 մանդատ:
Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի թեկնածության հավակնորդ Ստանիսլավ Զասը մայիսի 27-ին ժամանում է Երևան:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ասուլիս տվեց՝ նվիրված ԱՄՆ «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների ղեկավարների ուղեկցությամբ աշխատանքային այցի արդյունքներին։
Հայաստանի Հանրապետությունը կանգնած է լրջագույն գոյաբանական արտաքին ու ներքին, տնտեսական, քաղաքական, ռազմական, սոցիալական, իրավական, քաղաքակրթական մարտահրավերների և խնդիրների առջև:
Երբ խոսում եք պատերազմի մասին, զարմանում եմ. մենք խաղաղության մեջ չենք, մենք միշտ պատերազմի մեջ ենք, այդ վտանգը միշտ էլ կա։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱՍՍԱԼԱ «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսիլյանը՝ անդրադառնալով պատերազմի վերսկսման մասին լրագրողների հարցերին։
Վրաստանի Չիատուրա քաղաքում (Իմերեթի տարածաշրջան) անցկացվում է տեղի բնակիչների բողոքի զանգվածային ակցիա, որոնք փողոցներ են դուրս եկել ի նշան գործադուլավոր հանքագործների հետ համերաշխության։
Իմ ունեցած տեղեկություններով՝ նաև որոշակի նախապայմաններ են դրվել մեր ֆուտբոլիստի առաջ, որոնց մասին, կարծում եմ և հույս ունեմ, մի օր Հենրիկ Մխիթարյանն ինքը կխոսի բարձրաձայն՝ ի լուր աշխարհի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։
Սահմանադրական դատարանն արձագքանքել է մամուլի որոշ հրապարակումներին այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը դատավարության կողմերին զրկում է այդ որոշումը բողոքարկելու հնարավորությունից, քանի որ քրեական գործն իր ողջ նյութերով ուղարկվել է Սահմանադրական դատարան, իսկ առանց քրեական գործի նյութերի վերաքննիչ քրեական դատարանը բողոքը քննել չի կարող:
Ֆրանսիացի ոստիկանները ձերբակալել են մայիսի 24-ին Լիոնի կենտրոնի Վիկտոր Հյուգոյի հետիոտն փողոցում պայթյունի իրականացման մեջ կասկածվողին:
«Դժգոհ քաղաքացիների արկցիա» աջ կենտրոնամետ քաղաքական շարժումը, որը գլխավորում է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը, հանրապետությունում ամենամեծ հաջողությունն է գրանցել Եվրախորհրդարանի (ԵԽ) ընտրություններում
Կառավարության 168.am-ի աղբյուրի հաղորդմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ օրը բավականին կոշտ գնահատականներ պարունակող նամակ է ստացել Վենետիկի հանձաժողովից: