«ԱԱԾ-ում դոսյե չկա». Արթուր Վանեցյան
«Ես անհրաժեշտություն եմ տեսնում առհասարակ, որպեսզի հասարակության շրջանում չմնան կասկածներ որևէ պետական պաշտոնյայի կապերի, անցյալի, գործունեության օրինականության, ունեցվածքի և այլնի մասին։ Պետք է անել ամեն ինչ` դա կկոչվի վեթինգ, թե կկոչվի այլ մի բան, պետք է հասարակության շրջանում բոլոր կասկածները փարատվեն, թե այս պաշտոնատար անձին որտեղից այդ ունեցվածքը, նրա նշանակման պատմությունը, կապերը և այլն»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով վեթինգին:
168.am-ի հարցին, որ այսօր էլ շատ են հրապարակումները, որ խնամի-ծանոթ-բարեկամով են կառավարությունում աշխատանքի անցնում, Ա.Վանեցյանը պատասխանեց. «Եթե կլինեն այն միջոցառումները, որոնք նախատեսվում են, դրանից հետո բոլոր հարցերի պատասխանները կստանանք»։
Ըստ նրա՝ կոռուպցիայի դեմ պայքար եղել է թավշյա հեղափոխության հաջորդ օրվանից: Այդ պայքարը նա «անզիջում» անվանեց.
«Առաջնագծում եղել է ԱԱԾ-ն։ Եվ մինչև այսօր մենք իրականացնում ենք օրենքով վերապահված մեր լիազորությունները»:
Հարցին՝ վարչապետի հայտարարություններից հետո ԱԱԾ-ն որևէ գործողություններ իրականացնո՞ւմ է դատավորների հետ կապված, ԱԱԾ տնօրենը պատասխանեց․ «ԱԱԾ-ում դոսյե չկա»։