Ընտրությունների ազատ ու արդար գնահատականը պետք է տա ժողովուրդը․ Ֆարա Քարիմի

Արդյո՞ք Հայաստանի ընտրությունները կգնահատեք ազատ և արդար, Երևանում միջազգային դիտորդական առաքելության ներկայացուցիչներին այսօր այս մասին հարց ուղղեցին լրագրողները։

«Ես տարբեր երկրներում մի քանի անգամ դիտորդ եղել եմ և այս հարցը բազմիցս է հնչել։ Մենք, որպես միջազգային դիտորդներ կարող ենք ասել, որ մեր տեսածը փաստահեն կերպով ենք ներկայացնում և համեմատում միջազգային ստանդարտների հետ, որոնք պետությունը հանձնառել է։ Երկրի ժողովուրդը միայն կարող է ասել՝ եղե՞լ է ազատ ու արդար ընտրությունը, թե՞ ոչ։ Մենք ներկայացնում ենք տեղեկատվությունը»,-ասաց միջազգային դիտորդական առաքելության հատուկ համակարգող Ֆարահ Քարիմին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930