Օրերս Եվրոպական միությունը ԵՄ-ՀՀ գործընկերության խորհրդի հունիսին նախատեսվող նիստին ընդառաջ հրապարակեց «Հայաստանի կողմից գործընկերության իրականացման զեկույցը», որը ներառում էր Հայաստանում տեղի ունեցող զարգացումները՝ 2018թ. հունիսի 21-ից (ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի առաջին նիստ) մինչև 2019թ. մայիս ընկած ժամանակահատվածում:
Հնդկաստանի ռազմաօդային ուժերի կապիտան Բհավանա Քանթհը դարձել է կործանիչի հնդիկ առաջին կին-օդաչուն, որը պաշտոնապես թույլտվություն է ստացել մասնակցելու մարտական առաքելություններին:
«ՀՅԴ-ն պատրաստակամություն հայտնեց իր ամբողջ ուժով կանգնել ժողովրդի կողքին և տալ հնարավորություն, որպեսզի երկիրը գնա դեպի զարգացման, սակայն իշխանությունները չհասկացան և չգնահատեցին։ Կարճ ժամանակ անց բաժանեցին սևերի և սպիտակների, հեղափոխականների և հակահեղափոխականների, խախտելով բոլոր քաղաքական պայմանավորվածությունները՝ նշանակեցին ընտրություններ և ձևավորեցին իշխանություն»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։
Վաղն Ազգային ժողովում մեկնարկում են «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումները։ Նախատեսված են մի քանի զեկույցներ, այդ թվում՝ Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի (ICTJ) փորձագետ Ռուբեն Կարանզայի զեկույցը:
«Զեկույցն այս իրավիճակում արտացոլում է երկու խնդիր՝ դատական իշխանությունը պետք է լինի անկախ և չպետք է ենթարկվի ճնշումների, բայց այդ իշխանության կայացրած որոշումներն էլ, իրենց հերթին՝ պետք է լինեն վստահելի հասարակության համար։ Այսինքն՝ սա է իրավիճակը, որին անդրադարձ է եղել»։
Անդրադառնալով անցումային արդարադատությանը՝ Ռուբեն Սահակյանն ասաց, որ եթե լենանազարյաններն ասեն՝ եկեք պավլիկմորոզովություն արեք, եթե նրանք իրենց միջից պետք է ստեղծեն հանձնաժողովներ՝ առանց իրենց ներգրավելու, ապա արդեն պատկերացնում է, թե ինչ կլինի։
Ազատության հրապարակում տեղի է ունենում ՀՅԴ հանրահավաքը, որտեղ մասնակիցները ներկայացնում են առկա իրավիճակից դուրս գալու ելքերի վերաբերյալ իրենց մոտեցումներն ու տեսակետները։ Այն կրում է «Զարգանալու ենք չզիջելով՝ լրջացե՛ք» խորագիրը։
«Հեղափոխության ավերիչ ձեռքը հասավ ԵՊՀ ռեկտորի պաշտոնին: Համատարած ատելության և ճնշումների մթնոլորտում Փաշինյանի կառավարությունը չի կարողանում համակերպվել այն պաշտոնյաների գոյության հետ, ովքեր չեն քայլել և չեն հեղափոխվել:
ՀՅԴ-ն Ազատության հրապարակում հանրահավաք է անցկացնում. ուղիղ factor.am
Իսկ ի՞նչ է արել մեր կառավարությունը: Ոչի՛նչ: Զրո՛: Իմ և այլոց ավելի վաղ արված հորդորներից հետո ԱԳՆ խոսնակի մակարդակով հայտարարվել է ընդամենը, որ «ՀՀ-ն դեմ չէ, որ Հենրիխը մեկնի Բաքու», այն դեպքում, երբ գոնե Հենրիխի զուտ ազգային պատկանելիության և քաղաքացիության հանգամանքով պայմանավորված, պարտավոր էին անել հնարավորն ու անհնարը:
«Ես այն մարդկանցից չեմ, ով մտածում է, որ թշնամին գործողությունները մեզանով է պայմանավորում: Հենց հարձակվեց՝ բոլոր խնդիրները դնելու ենք մի կողմ ու միավորվելու ենք»:
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն արձագանքել է Ծառայության կողմից ոստիկանությունում կատարված ուսումնասիրությունների վերաբերյալ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի մեկնաբանությանը:
«Երազ եմ տեսել իբր վարչապետի հանձնարարությամբ ԱԱԾ-յան կողմից ես և իմ հարազատները վերցվել ենք տոտալ հսկողության: Եթե չհասնեն արդյունքի, դիմելու են սադրանքների, հատկապես՝ որդուս նկատմամբ: Ես երազում զգուշացրեցի նրանց, որ դա հղի է շատ ծանր հետևանքներով: Մեկ էլ երազում տեսա, որ այսօր որոշ դատավորների բնակարաններում կատարվելու են խուզարկություններ»:
Պահպանողական կուսակցությունից պատգամավոր Մել Սթրայդը նշանակվել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նոր ղեկավար՝ փաստորեն նախարարների կաբինետի ներկայացուցիչը օրենսդիր մարմնի ստորին պալատում:
Մանվել Գրիգորյանը՝ իր բոլոր սխալների հետ մեկտեղ, անցած ճանապարհ ունի, ես կուզեի, որ Մանվել Գրիգորյանին մեկ օր շուտ ազատ արձակեին, որ հասներ իր թոռներին ու ընտանիքին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանը։
«Այլընտրանքային նախագծեր խումբը» սկսում է «Հարցեր, որոնք գոյության իրավունք ունեն» խորագրով վերլուծական տեղեկանքների հրապարակումը՝ հայաստանյան և տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Սա հրավեր է՝ իրադարձություններին նայելու ավելի սառը տեսանկյունից՝ շրջանցելով քաղաքական նախասիրությունները և մնալով վերլուծական մտքի ու Հայաստանի իրական շահերի տիրույթում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ խաղաղ համաձայնությունների կնքման հարցի շուրջ իր կողմից առաջարկված հանրաքվեն օրենսդրական նախաձեռնություն չէ, այսինքն՝ դրա արդյունքները պարտադիր բնույթ չեն կրելու:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի խոսքով՝ Հայաստանում այսօր թիվ մեկ օրակարգային հարցերից մեկը անցումային արդարադատությունն է, թեև այսօր դեռևս չի ընկալվում, թե Հայաստանում ինչու է պետք անցումային արդարադատություն։
ԵՊՀ 100-ամյակը պետական մակարդակով չնշելը կլինի ազգային ամոթ, խայտառակություն: Այս մասին հայտարարել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Նա նկատեց՝ այնպիսի տպավորություն է, որ ՀՀ այսօրվա դատախազը ժողովրդի հերոսն է, որն իրեն հաճախ հիշեցնում է Վիշինսկուն, որը ցարական Ռուսաստանի ժամանակ դատում էր բոլշևիկներին, իսկ հետո՝ մյուսներին։
Վաղը, որպես հիմնական բանախոս, հանդես է գալու անցումային արդարադատության վերաբերյալ թերևս ամենահայտնի, ամենամեջբերվող և այս ինստիտուտն ամենաջերմեռանդ կերպով պաշտպանող փորձագետներից մեկը՝ Ռուբեն Կարանզան, ով ներկայումս, որպես Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի (ICTJ) փորձագետ, աշխատում է Նեպալի, Թիմոր-Լեստեի, Ինդոնեզիայի, Ֆիլիպինների, Իրաքի, Պաղեստինի, Լիբերիայի, Գանայի, Հարավային Աֆրիկայի, Քենիայի քաղաքականության մշակողների հետ։ Հիշեցնում եմ, որ այս երկրներում եղել են զանգվածային արյունահեղություններ։
737 MAX ընտանիքի ինքնաթիռների թրիչքների վերականգնման համար Boeing Co ընկերության կողմից թույլատրագրերի ստացումը կարող է տեւել մի քանի ամիս:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաք է անցկացնելու և ներկայացնելու է Հայաստանում տիրող իրավիճակից դուրս գալու վերաբերյալ իր մոտեցումներն ու տեսակետները:
ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը վստահեցնում է՝ իր ԱՄՆ այցի արդյունքները շուտով տեսանելի կլինեն։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Գրիգորյանը նշեց, որ Սպիտակ տանը քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունները զարգացնելու, գոյություն ունեցող հնարավորություններն ավելի արդյունավետ օգտագործելու հարցեր։
168.am-ը այլ կարծիք լսելու ակնկալիքով դիմեց փաստաբան, «Իրավական կրթություն և վերահսկողություն» հ/կ համահիմնադիր, իրավաբանական գիտությունների թեկնածու Վահագն Գրիգորյանին։
ՀՀ Սահմանադրության սկզբունքի հետևողական կենսագործումն ապահովում է ՀՀ Սահմանադրական դատարանը, որի որոշումները մշտապես կարևոր դերակատարություն են ունեցել Սահմանադրության կայունության և զարգացման ապահովման, սահմանադրական արժեքների արմատավորման, միասնական սահմանադրական դոկտրինի ձևավորման գործում՝ պայմանավորելով դրանց ուրույն տեղն իրավահամակարգում:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 23-ին պաշտոնն ստանձնելուց հետո առաջին անգամ հանդես է եկել հանրության առջեւ՝ ժամանելով Կիեւում ընթացող”IFORUM – 2019″ միջազգային համաժողով:
«Վարչապետը հնարավորինս պարզ դրա մասին խոսել է։ Իրականում նման մտահոգություններ մենք ունենք։ Իհարկե, շատ բարձր դրա մասին խոսելը որոշակի սահմանափակումներ ունի։ Այն, ինչ հնարավոր է եղել, բաց խոսվել է։ Մնացածի մասին, եթե անհրաժեշտություն լինի, ավելի մանրամասն հետագայում կասենք»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գրիգորյանը։
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը տեղյակ չէ իր պաշտոնանկության և իր փոխարեն Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին նշանակելու մասին խոսակցություններին։
Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան հայտարարել է, որ Վրաստանն աննախադեպ եւ համապարփակ համագործակցություն ունի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, հատկապես ռազմական որլորտում: