Բաժիններ՝

Աքարը Ջեֆրիի հետ քննարկել է Սիրիայի թեման

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդիպել է Սիրիայում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիին:

Այս մասին հայտնում է գերմանական «Deutsche Welle» լրատվամիջոցը:

Պաշտպանության նախարարության հրապարակած տեղեկատվության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիայում՝ Եփրատի արևելյան շրջաններում, «անվտանգ գոտի» ստեղծելու միջոցով «Իսլամական պետության» դեմ պայքարելու թեման և Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումները:

Կողմերը համաձայնության են եկել, որ Սիրիայում «անվտանգ գոտի» ստեղծելու գործում համագործակցելու են:

Հանդիպման ընթացքում խոսվել է նաև սիրիացի փախստականների մասին, և նախարար Աքարը նշել է, որ փախստականների վերադարձի համար անհրաժեշտ պայմաններ է պետք ապահովել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031