Բաժիններ՝

Յոթ մարդ է զոհվել զինյալների կողմից Հալեպի թաղամասերի գնդակողծման հետևանքով. SANA

Առնվազն յոթ մարդ է զոհվել եւ տասնյակները վիրավորվել հրոսակային կազմավորումների կողմից Սիրիայի հյուսիսում Հալեպի խաղաղ թաղամասերի գնդակոծման ժամանակ: Այդ մասին SANA գործակալությանը հայտնել է քաղաքի ոստիկանական վարչության մի աղբյուր:

Նրա խոսքով՝ զինյալները, որոնք իրենց ձեռքին են պահում Ռաշիդին արվարձանը քաղաքի արեւմտյան ծայրամասում, գիշերային ժամերին կրակ են բացել ականանետներով եւ հրազենով: «Զոհերի եւ տուժածների մեծ մասն էլ Համդանիայի եւ էլ Ջամիլիայի շրջաններից են, որոնց նաեւ զգալի նյութական վնաս է հասցվել»,- նշել է աղբյուրը:

Սիրիական բանակի հրետանին ի պատասխան հրադադարի խախտման հարվածներ է հասցրել հրոսակային խմբավորումների դիրքերին եւ ոչնչացրել մի քանի հրթիռային կայանքներ, որոնցով կատարվում էր հրթիռակոծումը: Հակառակորդը կենդանի ուժի եւ տեխնիկայի կորուստներ է կրել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031