«Պարոնայք, ՍԴ-ի բլիցկրիգը տապալվեց, ՍԴ-ի պաշարումը նույնպես տապալվելու է, պատրաստվեք երկարաժամկետ «խրամատային» պայքարի». Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ըստ «Հայկական ժամանակի» իրավապահներն ուսումնասիրում են Ազգային ժողովում Հրայր Թովմասյանի թույլ տված չարաշահումները: Այս կարճ, բաց չափազանց ուշագրավ հրապարակման օրինակով կարելի է բացահայտել փաշինյանական կառավարման ողջ անատոմիան:
1. Սահմանադրական դատարանի վրա կատարված անհաջող վրաերթից հետո իշխանությունն անցնում է երկրորդ գրոհի:
2. Գործի է անցնում պետության ռեպրեսիվ համակարգը, որի անունը դնում են “իրավապահներ”:
3. Պայքարի մյուս ուղղությունը տեղեկատվական մանիպուլյացիաններն են մի շարք զլմներով՝ գլխավորությամբ Նիկոլի ընտանիքին պատկանող մամուլի:
4. ՀԺ-ին զուգահեռ այս թեմայով միակողմանի հրետանային ռմբակոծություններ անում են Ազատությունն ու Հանրայինը:
5. Ամենաուշագրավն այն է, որ Նիկոլի թերթը արդեն նախապես որոշել է, որ Հրայր Թովմասյանը թույլ է տվել «չարաշահումներ», իսկ իրավապահ համակարգին պարզապես վերապահվում է «լեգիտիմացնել» այդ ինֆորմացիան:
Պարոնայք, ՍԴ-ի բլիցկրիգը տապալվեց, ՍԴ-ի պաշարումը նույնպես տապալվելու է, պատրաստվեք երկարաժամկետ «խրամատային» պայքարի:
Կամ էլ հեռու խաղացեք ու վերջապես անցեք ձեր բուն պարտականությունների և ժողովրդին տրված հարյուրավոր խոստումների կատարմանը»: