«Հանրապետություն» կուսակցությունը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար

«Հանրապետություն» կուսակցությունը կդիմի Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար։ Այս մասին հայտնում են Factor TV-ի աղբյուրները։

Հիշեցնենք, որ երեկ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում կազմակերպված առաջին դեմքերի բանավեճի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ընդիմության առաջնորդներին կոչ է արել դիմել ԿԸՀ՝ այս հարցով։

«Ես որոշել եմ, որ մենք չենք դիմելու այդ հարցով: Դուք կարող եք դիմել ԿԸՀ, որովհետև երբ որ մենք դիմենք, այդ մարդիկ ասելու են՝ ա՛հ, վախեցան ընտրությունները պարտվեն, իրենց մրցակիցներին հանեն: Դուք ինչի՞ չեք դիմում ԿԸՀ: Պարոն Սիմոնյան, Դուք ինչի՞ չեք դիմում, որովհետև դա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթն է: Դուք, պարոն Սարգսյան, ինչի՞ չեք դիմում Դուք և Դուք, որ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկեն, որ Ռոբերտ Քոչարյանի գրանցումը չեղարկեն, որ ԲՀԿ-ին… Պարոն Սիմոնյան, դա ԿԸՀ-ի լիազորությունն է, ընտրությունների մասնակիցը կարող է դիմել: Ես Ձեզ կոչ եմ անում հրատապության կարգով հենց վաղը առավոտ դիմել, որ երկուսին էլ… Մենք դա չենք անելու, որովհետև եթե մենք այսօր անենք, դուք բոլորդ ասելու եք՝ ա՛հ, վախեցանք ընտրությունները պարտվել ձեր մրցակիցներից: Ո՛չ, նրանք լինելու են դաշտում, և մենք ժողովրդի քվեով նրանց դուրս ենք հանելու,- ասել է Փաշինյանը։

Արամ Սարգսյանի կուսակցությունը, փաստորեն, որոշել է դիմել ԿԸՀ։

Այս պահին ԿԸՀ-ն դեռ դիմումը չի ստացել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930