
Ռուսաստանում անտառային հրդեհների մակերեսը մեկ օրում ավելացել է 23 հազար հեկտարով

Անցած մեկ օրում Ռուսաստանի արեւելքում անտառային հրդեհների մակերեսն ավելացել է 23 հազար հեկտարով, հեռավոր տարածքներում հրդեհների մակերեսը, որտեղ մարում չի կատարվում, անցած օրերի համեմատությամբ աճել է 45 հազար հեկտարով: Այդ մասին հայտնել են «Ավիալեսօխրանայի» մամուլի ծառայությունում:
Անտառային տնտեսության տարածաշրջանային դիսպետչերական ծառայությունների տվյալներով՝ անցած օրն՝ օգոստոսի 6-ին, Ռուսաստանում վերացվել է 47 անտառային հրդեհ 3 614 հեկտար տարածքում: Առավել մեծ թվով հրդեհներ են նշվել Իրկուտսկի մարզում, որտեղ մարում են անտառային ֆոնդի 78 հրդեհ 110 հազար 175 հեկտար տարածքում, ինչը 23 հազար հեկտարով ավելի է նախորդ օրվա համեմատությամբ: Ընդամենը Ռուսաստանի տարածքում գործում է 180 անտառային հրդեհ 163 հազար 175 հեկտար տարածքում, ինչը 23 հազար հեկտարով ավելի է անցած օրվա համեմատությամբ:
Հեռավոր եւ դժվարամատչելի տարածքներում անտառային հրդեհների մակերեսը մեկ օրում ավելացել է 45 հազար հեկտարով: Այդ տարածքներում 273 անտառային հրդեհ է արձանագրվել կրակի ճարակ դարձած 2մլն 419 հազար 65 հետար տարածքում, հաղորդել է «Ինտերֆաքսը»: