
Օպտիմալացման արդյունքում ազատվել եմ աշխատանքից, բայց այդ ՊՈԱԿ-ի այլ մասնագետներ աշխատում են. ակտիվիստ Անուշ Լալայանը՝ աշխատանքից ազատվելու մասին. tert.am

Ակտիվիստ, «Մերժիր Սերժին» և «Իմ քայլը» քաղաքացիական նախաձեռնությունների անդամ Անուշ Լալայանը, ով մեկ տարի առաջ Սփյուռքի նախարարությունում պաշտոն էր ստացել, ազատվել է աշխատանքից:
Tert.am-ի հետ զրույցում Անուշ Լալայանն ասաց, որ 15 օր առաջ տեղեկացրել են աշխատանքից ազատելու մասին.
«Ինձ հայտնել են, որ օպտիմալացման արդյունքում հաստիքը կրճատվում է: Այս թեմայի մասին այդքան չէի ուզում բարձրաձայնել, մինչև մամուլը դրան չանդրադարձավ: Ասել են՝ հաստիքը կրճատվում է, բայց ոնց հասկանում եմ ՊՈԱԿ-ի մյուս մասնագետներն այլ հաստիքով աշխատում են, դեռ չեմ հասկանում»:
Հարցին, թե ո՞ր ՊՈԱԿ-ն է լուծարվել, Անուշ Լալայանն ասաց, որ «Հայաստան-Սփյուռք» ՊՈԱԿ-ում է աշխատել և չի ուզում այդ հարցում խորանալ, իրեն այլ աշխատանք չեն առաջարկել: