
Թուրքիայում անցկացվում է «Ազատություն Դեմիրթաշին» ակցիան

Թուրքիայի Էդիրնե նահանգի բանտում գտնվող քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին ազատ արձակելու համար սոցիալական ցանցերում սկսվել է «Ազատություն Դեմիրթաշին» ակցիան:
Այս մասին հայտնում է թուրքական «Դեմոկրատ հաբեր» լրատվամիջոցը:
Ակցիայի մասնակիցները նկարվում են «#FreeDemirtas» գրությամբ թղթով, ապա նկարը տեղադրում սոցիալական ցանցերում:
Ակցիան մեկնարկը տվել է Դեմիրթաշի մայրը՝ իր լուսանկարի տեղադրմամբ:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը 2016 թվականին զինված խմբավորման անդամակցելու, մարդկանց հանցագործության դրդելու և այլ մեղադրանքներով ձերբակալվել էր: