
Պուտինի և Խաջիմբայի հանդիպումն անտեսում է Վրաստանի ինքնիշխանությունը. Վրաստանի ԱԳՆ

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը գտնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Աբխազիայի ղեկավար Ռաուլ Խաջիմբայի հանդիպումն անտեսում է Վրաստանի ինքնիշխանությունը: Այդ մասին ասված է Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ օգոստոսի 7-ին տարածված մեկնաբանության մեջ:
«Ռուսաստանի հիշյալ գործողությունները (ղեկավարների հանդիպումը – ծանոթ. խմբ.) միտված են Վրաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ պետականության դեմ եւ կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի հիմնարար նորմաները»,- նշված էմեկնաբանության մեջ:
Ռուսաստանի ղեկավարն օգոստոսի 6-ին Աբխազիայի նախագահին ընդունել է Սոչիի իր «Բոչարով Ռուչեյ» նստավայրում: Պուտինի խոսքով՝ իրենք Խաջիմբայի հետ քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման եւ զարգացման պլանները, հաղորդել է ՏԱՍՍ-ը