
«Շտապ կարգով զանգահարել եմ Պուտինին». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ օգոստոսի 7-ին հեռախոսով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Դոնբասի իրադրությունը:
Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, նա հայտարարել է ուժայինների հետ կայացած արտակարգ խորհրդակցության արդյունքներին նվիրված բրիֆինգում, որը գումարվել էր Դոնբասի ուժային գործողության գոտում ուկրաինացի չորս զինծառայողների զոհվելու պատճառով: Ուկրաինական կողմը գտնում է, որ նրանք գնդակոծվել են Դոնբասի աշխարհազորայինների կողմից։
«Ես այսօր առավոտյան խոսել եմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ,-ասել է Զելենսկին:-Շտապ կարգով զանգահարել եմ նրան եւ ասել, որ դա մեզ չի մոտեցնում խաղաղության»:
Ուկրաինայի նախագահը հավելել է, որ խնդրել է Ռուսաստանի նախագահին՝ ազդել «այն կողմի վրա, որպեսզի նրանք դադարեցնեն սպանությունները»:
Նաեւ, Զելենսկու խոսքով, Պուտինի հետ քննարկվել է ուկրաինացի բանտարկյալների վերադարձման հարցը: