
Կոպենհագենում ուժգին պայթյուն է որոտացել հարկային տեսչության շենքի մոտ

Կոպենհագենում երեքշաբթի ուշ երեկոյան ուժգին պայթյուն է որոտացել հարկային տեսչության շենքի մոտ, օգոստոսի 7-ի առավոտյան պայթյունի վայր է այցելել Դանիայի հարկային քաղաքականության նախարար Մորտեն Բյոդսկովը: Այդ մասին հայտնել է DR հրատարակությունը:
Ոստիկանության տվյալներով՝ պայթյունը տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը մոտավորապես 22:00-ին (Երեւանի ժամանակով 24:00-ին): Պատահարի պահին շենքում եղել Է երկու մարդ, նրանցից ոչ մեկը չի տուժել: Պայթյունից վնասվել է շենքի ճակատամասը:
Բյոդսկովը «շատ լուրջ» է համարել պատահարը: Ներկայում ոստիկանությունն աշխատում է գտնել մեղավորներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: