Բաժիններ՝

Հունաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է

Հունաստանի մի շարք շրջաններում հայտարարվել է հրդեհավտանգ ամենաբարձր՝ հինգերորդ աստիճան՝ կապված 40 աստիճան ջերմության և ուժեղ քամու հետ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Առաջիկա օրերին Հունաստանում ակնկալվում են էքստրեմալ եղանակային պայմաններ, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 41 աստիճան, քամու ուժգնությունը կլինի 17 մետր/վայրկյան: Ցածր խոնավության պայմաններում այս ամենը մեծացնում է հրդեհների առաջացման ռիսկը:

Վտանգի հինգերորդ աստիճան է հայտարարվել Ատտիկեում, Կենտրոնական Հունաստանում, Պելոպոնեսի մի քանի շրջաններում, արևելյան Լակոնիայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս