Բաժիններ՝

Ճապոնիայում մեկ շաբաթում 57 մարդ է մահացել տապի պատճառով

Ճապոնիայում հուլիսի 29-ից մինչեւ օգոստոսի 4-ը 57 մարդ է մահացել տապի պատճառով, հոսպիտալացում է պահանջվել 18 հազար 347 հոգու, որոնք տառապում էին տապից եւ դրանով պայմանավորված առողջական խնդիրներից: Ինչպես հայտնել է Kyodo News-ը, այս տվյալները հայտնել է արտակարգ իրավիճակների կառավարական գործակալությունը։ Մեկ շաբաթ առաջ հաղորդվել էր 5664 հոսպիտալացվածների մասին:

Շաբաթվա ընթացքում տապի պատճառով հիվանդանոց տեղափոխված մարդկանց թվաքանակը երկրորդն է դարձել 2008 թվականից ի վեր, երբ կառավարությունն սկսեց նման վիճակագրություն վարել: Հիվանդանոց տեղափոխվածների 54,3 տոկոսը 65 եւ ավելի բարձր տարիքի անձինք են: Բոլոր տուժածներից բժիշկներն առավել ծանր են համարում 729 հիվանդների վիճակը, որոնց համար կպահանջվի ոչ պակաս, քան երեք շաբաթվա բուժում: Առավել շատ բնակիչներ են հոսպիտալացվել Տոկիոյում՝ 1857 մարդ՝ շաբաթվա ընթացքում:

Օգոստոսի 6-ին առավոտյան ժամը 9-ի դրությամբ Տոկիոյում արդեն 32,5 աստիճան էր, նշում Է գործակալությունը: Օգոստոսի 6-ի առավոտյան Տոկիոյում եւ ծայրամասերում Էլեկտրամատակարարումն անջատվել է երկաթուղու մի քանի գծերում: Դա տեղի է ունեցել ժամը 8:30-ին: Հոսանքազրկված գնացքներից մեկում, որտեղ օդափոխիչները չէին աշխատում, 15 ուղեւորներ իրենց վատ են զգացել, նրանք գանգատվել են գլխապտույտից եւ վերջույթների թմրելուց: Ինչպես հայտնել են Տոկիոյի հրշեջ դեպարտամենտում, հարկ է եղել հիվանդանոց տեղափոխել նրանցից իննին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս