Թրամփը հայտնել է Կիմ Չեն Ընից հանդիպման առաջարկ ստանալու մասին
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 10-ին թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է, որ նամակ է ստացել Հյուսիսային Կորայի առաջնորդ Կիմ Չեն Ընից, որում վերջինս առաջարկել է իրեն հանդիպում անցկացնել այն բանից հետո, ինչ կավարտվեն ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ ռազմական ուսումնավարժանքները:
Թրամփն ընդգծել է, որ պատրաստ է հանդիպում անցկացնել մոտ ժամանակներս: Նա նաև հայտնել է, որ նամակում Հյուսիսային Կորայի առաջնորդը «փոքրիկ ներողություն է խնդրել» բալիստիկ հրթիռներ արձակելու փաստի առնչությամբ՝ նշելով, որ փորձարկումներ կդադարեցվեն ուսումնավարժանքների ավարտից անմիջապես հետո: