Հնդկաստանում մուսսոնների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի
Հնդկաստանի հարավային Կերալա նահանգում մուսսոնի զոհերի թիվը հասել է 35-ի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
27 մարդ տուժել է, յոթը համարվում են անհետ կորած: Նշվում է նաև, որ 40 մարդ կարող է մնացած լինել սողանքների հետևանքով առաջացած փլուզումների տակ:
Կոչին միջազգային օդանավակայանում չվերթները միառժամանակ դադարեցվել են: Հորդառատ անձրևների պատճառով չեղյալ են համարվել նաև գնացքների չվերթները: