Հունաստանի նախագահը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների իր գործընկերներից: Նրան շնորհավորել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Գլխավոր քարտուղար Սի Ծինփինը, Հունաստանի Հանրապետության Նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը, Մյունխենի անվտանգության համաժողովի հիմնադիր-ղեկավար Վոլֆգանգ Իշինգերը:

Ինչպես տեղեկացրին Արմեն Սարգսյանի գրասենյակից, նա շնորհավորանքներ է ստանում նաեւ միջազգային կազմակերպությունների, պետական, հասարակական կառույցների ու կազմակերպությունների, հոգևոր դասի ներկայացուցիչներից, անհատներից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031