Բաժիններ՝

Պուտինը հիասթափված է ՌԴ-ի և ԱՄՆ-ի փոխհարաբերությունների համակարգից

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը չի հիասթափվել ԱՄՆ-ի ղեկավար Դոնալդ Թրամից, նա հիասթափվել է ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների կառուցման անկանխատեսելի համակարգից: Այս մասին նա հայտարարել է «Աշխարհակարգ 2018» ֆիլմում Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում։

«Ո՛չ, ես ոչ մի հիասթափություն չունեմ եւ դեռ ավելին, զուտ մարդկային առոմով նա ինձ վրա շատ լավ տպավորություն է գործել,- ասել է Ռուսաստանի նախագահը:- Իմ հիասթափությունը բնավ գործընկերոջից չէ, այլ ավելի ու ավելի շատ՝ բուն համակարգից: Այստեղ չի կարող հիասթափություն չլինել, որովհետեւ այն բացահայտ անարդյունավետություն է դրսեւորում եւ ինքն իրեն ուտում է:

Իսկ այդպիսի համակարգի հետ փոխգործակցելը բարդ է, որովհետեւ այն անկանխատեսելի է»: Պուտինը բարձր է գնահատել ամերիկացի իր պաշտոնակցի գործարար հատկանիշները: «Նրա հետ կարելի է համաձայնության գալ, ես տեսնում եմ, որ նրա հետ կարելի է ինչ-որ փոխզիջումներ գտնել»,- ընդգծել է Պուտինը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս