«Մեր ժողովուրդն ընդդիմադիր չի. ուզում է իր սառնարանում լիքը ապրանք լինի, տնեցիք լավ ապրեն…»

«Մեր ժողովուրդն ընդդիմադիր ժողովուրդ չի: Նա ուզում է լավ ապրի, այսինքն` իր սառնարանում լիքը ապրանք լինի, տնեցիք լավ ապրեն, ժամանակին կարողանան օդափոխվել: Սա է մեր ժողովրդի վիճակը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը` պնդելով, որ Ազատության հրապարակում բողոքի շարժում սկսելու «Ելքի» փորձերը հաջողություն չեն ունենա:

Ըստ նրա` այն կուսակցությունն է կարողանում ժողովուրդ հավաքել, որը տեղական ընտրությունների ժամանակ իշխանություն է ձեռք բերել, իսկ մնացած բոլոր կուսակցությունները, որ Հայաստանի մասին «մեծ երազներ են ներկայացնում, որ երբեմն-երբեմն մտածում ես` ինչ լավ կլիներ, էդ երազները շուտ լինեին», նրանք ժողովուրդ չեն կարող հավաքել:

«Մարդիկ մտածում են, որ գալիս են փողոց, հաջորդ օրը կամ հաջորդ ամսվա մեջ լավ չի լինելու: Ժամանակը ցույց տվեց, որ այդ դուրս գալով՝ որևէ մեկը չի կարող որևիցե բանի հասնել»,- ասաց Գ. Սահակյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս